Երևանում տեղի է ունենում «Մեր ձևով» շարժման հաշվետու հավաքը:

Ստեղծման պահից ի վեր, ինչը մի փոքր ավելի է, քան կես տարին, շարժման ներկայացուցիչները այցեր են կատարել մարզեր և բացել գրասենյակներ:

Շարժման ներկայացուցիչների տվյալներով՝ դրան միացել է ավելի քան 15 հազար քաղաքացի:

Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հավաստիացրել են շարժման ներկայացուցիչները, արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ նախագծեր և մշակվելու է լավագույն ծրագիրը:

Սեպտեմբերին շարժումը նախաձեռնել է ստորագրահավաք՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Ստորագրահավաքն արդեն ստորագրել է Հայաստանի շուրջ 50 հազար բնակիչ:

Բացելով նիստը՝ շարժման ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանը նշել է, որ երկրի ապագան պետք է կառուցվի չորս ուղղություններով.

Արդարություն. ինչպես հասարակությանը վերադարձնել արդարության զգացումը:

Բարեկեցություն. ինչպես Հայաստանը դարձնել բարեկեցիկ երկիր:

Ողջամիտ արտաքին քաղաքականություն. ինչպես կառուցել հարաբերությունները հարևանների և մեծ տերությունների հետ՝ չմոռանալով սեփական շահերի մասին:

Համերաշխություն:

Դիմելով ընտրողներին՝ նա ասել է, որ «Մենք պատրաստ ենք կառուցել Հայաստանը և պատրաստ ենք ձեզ վերադարձնել բարեկեցիկ երկրի հանդեպ հավատւ»:

Ելույթ ունեցողները շեշտում են տնտեսության, արտաքին և ներքին քաղաքականության մեջ շուտափույթ փոփոխությունների, գործընկերների հետ հարաբերությունների հաստատման և աղքատության կրճատմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:

Պաշտոնական մասից և ելույթներից հետո համերգ է տեղի ունեցել։