Իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հարցման մասնակիցների 75.8 տոկոսը գնահատել է շատ բացասական։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսում նշեց «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման անդամ Արամ Գ. Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց անցկացրած հարցման արդյունքները։

«Մասամբ բացասական է գնահատել 9.8 տոկոսը, «շատ դրական»՝ 1.2 տոկոս, «մասամբ դրական»՝ 7.4 տոկոս, չեն կողմնորոշվել 5.7%-ը։

Հաջորդ հարցն է՝ ինչպե՞ս եք գնահատում հանրային անվտանգությունը և իրավապահ համակարգը. Գնահատականները հետևյալն են՝ «շատ բացասական»՝ 71.7%, <մասամբ բացասական»` 15.2%, «շատ դրական»՝ 0.8 %, «մասամբ դրական»՝ 8.6 %, չեն կողմնորոշվել 3.7 %:

Առողջապահություն, սոցիալական հարցեր կրթություն և գիտություն ոլորտների վերաբերյալ գնահատականը հետևյալն է. «շատ բացասական»՝ 60.2%, «մասամբ  բացասական»՝ 24.6, «շատ դրական»՝ 2.5 %, «մասամբ դրական»՝ 9.8%, չեն կողմնորոշվել 2.9%։

Տնտեսական ոլորտ, էկոնոմիկա, ֆինանսներ.

«շատ բացասական»՝ 62.3%, «մասամբ բացասական»՝ 20.5%, «շատ դրական»՝ 1.2%, «մասամբ դրական»՝ 8.6 %, չեն կողմնորոշվել 7.4%։

Արցախցիների կեցության ապահովում Հայաստանում և Արցախ վերադարձի իրավաքաղաքական ոլորտներում այսօր վարվող քաղաքականությունը «շատ բացասական» է գնահատել 75.8%–ը, «մասամբ բացասական»՝ 6.8%, «շատ դրական»՝ 5.3%, «մասամբ դրական»՝ 4.9% և չեն կողմնորոշվել 7.4%։

«Ես համոզված եմ, որ այսպիսի թվեր ունի նաև իշխանությունը և սրանով են պայմանավորված այն հիստերիկ դրսևորումները, որը իրականացնում է այսօրվա վարչապետը և նրա ամբողջ թիմը»,–ասաց նա։

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1–ից 10–ը՝ 500 անձանց շրջանում, սոցիալական ցանցերում։