«Ունիսոն» ՀԿ-ն ներկայացնում է սոցիալական տեսահոլովակ, որը սկսվում է միանգամայն սովորական իրավիճակից, սակայն աստիճանաբար ստիպում է վերանայել սեփական ընկալումները։ Երբեմն հենց ամենօրյա, սովորական շփումների ընթացքում են ի հայտ գալիս այն մտքերը, որոնք մեզ մղում են վերանայել մեր վերաբերմունքը մարդկանց կյանքի և հնարավորությունների նկատմամբ։
Այս տեսահոլովակը հուզում է ոչ թե բարձրախոս կոչերով, այլ նուրբ դիտարկումներով ու լռության մեջ ծնվող մտքերով։ Այն հիշեցնում է, որ մարդու կյանքը սահմանվում է նրա ընտրությամբ ու հնարավորություններով, ոչ թե հաշմանդամությամբ։
Տեսահոլովակը պատրաստվել է «Արվեստը՝ որպես փոփոխության խթան (ACT)» ծրագրի շրջանակում, որը Նոր ժողովրդավարության հիմնադրամի (Դանիա) աջակցությամբ իրականացվում է «Ունիսոն» ՀԿ-ի և Նարեկացի Արվեստի Միության կողմից։











