Խորհրդարանում այսօր՝ փետրվարի 11–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 17 պատգամավոր:
Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հարցուպատասխանին։
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Ռուստամ Բաքոյանը, Նարեկ Բաբայանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արմեն Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Էդգար Հակոբյանը, Արմենուհի Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիանա Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը։











