News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած հաշվեհարդարը (վենդետան), հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:

Հենց տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:

Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է  մեկ այլ ավտոմեքենայի, ապա բախվել քարե պարսպին և փլուզել այն:

Այս պահին ոստիկանությունը պարզել է նաև, որ մինչև նշված վարում իրենց «ռազբոռկան» շարունակելը, նրանք եղել են Ջրվեժում գործող ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, ապա, չգիտես ինչու, այնտեղից «կտրիճ տղերքը» եկել են Աշտարակի «Գայի պոստի» մոտ ու շարունակել իրենց հակաօրինական գործողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ