News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:

Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ 

Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից․ Վահագն Խաչատուրյան
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ...
Վթար Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր
Մայիսի 20-ին՝ ժամը 7:47-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության…
Զովունիում «Hyundai»-ն բախվել է 2 մեքենաների, կոտրել սյունը, փլուզել բնակչի տան քարե պարիսպը. վարորդը եղել է ոչ սթափ
Մայիսի 19-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի…
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. կասկածյալը փորձել է լքել երկիրը. մանրամասներ
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից…
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի զոհերի դիակները տեղափոխել են Թավրիզ
Զոհերի դիակները տեղափոխել են Թավրիզ...
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման…
Ամենաշատ