News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կայքում այսօր` ապրիլի 10-ին, կտեղադրվեն բոլոր փաստաթղթերն ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողության` ուղղված համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Վերջինս անհիմն է համարում  Եվրախորհրդի  նախարարների  խորհրդի կողմից ընտրված  Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային  լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների  անդամին խիստ նկատողություն հայտարարելը  Կոմիտեի լիագումար նիստին մասնակցելու համար, այն էլ այն դեպքում, երբ համապատասխան խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպետք է միջամտի փորձագետի գործունեությանը: 

Զոլյանը համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերցնի նշված հրամանը  եւ որոշի պարոն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, հակառակ դեպքում կարծում է, որ այդ հրամանի կարող է  հավակնել Գինեսի գրքում գրանցվելուն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012թ-ի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով: Մասնավորապես չի կատարել լիազորված պետական մարմնի` ՀՀ-ից ս/թ.մարտի 19-ից մարտի 23-ը չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության, 2008 թվականի մարտի 17-ի կնքված թիվ 134 աշխատանքային 2.5 կետի ա/ եւ գ/ ենթակետերի պահանջները: Ինչպես նաեւ իր մեղքով աշխատանքային պարտավորությունները կատարվել է ոչ պատշաճ, մասնավորպես` ՀՀ-ից իր բացակայության ժամանակահատվածում ռեկտորի հրամանով, առանց լիազորված պետական մարմնի  որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարվել է այլ անձի, ինչով խախտվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ