News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012-ին» մասնակցությունից հրաժարվելու եւ Եվրոպական հեռարձակողների միությանը ժամանակին չհայտնելու համար պետք է վճարի, ամենայն հավանականությամբ, մոտ 120 հազար եվրո տուգանք: Սա ոչ պաշտոնական տվյալ է, որը հիմնված է Մալթայի «Եվրատեսիլ 2010-ի» մասնակցության գումարի վերաբերյալ տեղեկության հիման վրա։ 2010 թ-ին Մալթայից 80 հազար եվրո անդամավճար էր գանձվել։

Ռումինիան էլ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու համար պետք է վճարեր 112 հազար եվրո։

Ավելի վաղ «Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը, NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: «Հայաստանը կարող էր ազատվել տուգանքից, եթե մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահեր: Նման որոշումը բացառիկ չէ, եւ փառատոնի 57-ամյա պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են»,- գրել էր նա՝ չմանրամասնելով 2012թ. Հայաստանի անդամավճարի չափը։           

Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մեր մասնակցության գումարը «սիմվոլիկ գումար է, որի կեսն ավելի սիմվոլիկ գումար է», այս ամենը կանոնակարգը պահպանելու միտում ունի, ոչ թե` պատժելու: «Եւ քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել այդ թվերը, մենք կոռեկտ չենք համարում որեւէ հրապարակում անել դրա հետ կապված»,- նշել է Գասպարյանը:

Հիշեցնենք, փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմել էին հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով: Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին եւ այդ մասին ժամանակին չէր հայտնել Եվրոպական հեռարձակողների միությանը։ ԵՀՄ-ն նաեւ հայտարարություն է տարածել, թե «հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»:

Հավելենք, որ եթե տուգանքը 120 հազար եվրո կազմի, ապա Հայաստանը կպարտավորվի մոտ 60 մլն 720 հազար դրամ վճարել, ինչը ցանկացած հաշվարկի դեպքում «սիմվոլիկ» համարելն անհնար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ