News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մայիսի 26-ին կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելուց հրաժարվելու համար Հայաստանի տուգանքը խորհրդանշական գումար է, եւ այս ամենը կանոնանակարգը պահպանելու միտում ունի, ոչ թե` պատժելու: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Ինչպես գիտեք Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ցանկություն ուներ մասնակցելու եւ հայտ էր ներկայացրել, թեեւ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին: Սակայն, համբերության բաժակը լցվեց, երբ մրցույթի նախապատրաստական աշխատանքներից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ աշխարհի հայերը նրանց թիվ մեկ թշնամին են: Սա վերջին կաթիլն էր, որից հետո իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող մեկնել Բաքու: Մեր այս որոշմանը հետեւեց Եվրոպական հեռարձակողների միության որոշումը, որից երեւում է, որ մեր բոլոր արգումենտները նրանց համար հասկանալի են: Մեր մասնակցության գումարը ինքն իրենով սիմվոլիկ գումար է, որի կեսը ավելի սիմվոլիկ գումար է, այս ամենը կանոնակարգը պահպանելու միտում ունի, ոչ թե` պատժելու: Եւ քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել այդ թվերը, մենք կոռեկտ չենք համարում որեւէ հրապարակում անել դրա հետ կապված»,- նշեց Գ. Գասպարյանը:

Ինչ վերաբերում է մրցույթի Հայաստանում հեռարձակմանը, որը պարտադիր պայման է եւ այն չանելու դեպքում կարող ենք զրկվել  2013 թ. մրցույթին մասնակցելուց, ապա Գոհար Գասպարյանի կարծիքով, այն կցուցադրվի: Նա հույս ունի, որ այս անգամ մրցույթում կհաղթի մի երկիր, որը ոչ մի երկրի մոտ չմասնակցելու խնդիր չի առաջացնում:

«Պետք չէ մոռանալ, որ ամբողջ եվրոպական մամուլը ողողված է մրցույթը Բաքվում անցկացնելու մասին մի շարք քննադատություններով եւ նույնիսկ պահեստային տարբերակներ էին քննարկում»,- նշեց հայկական պատվիրակության ղեկավարը:

Գոհար Գասպարյանը հավելեց նաեւ, որ «դասական Եվրատեսիլում մեր վերջին հաղթանակից հետո շատ մեծ ոգեւորությամբ պատրաստվում են շարունակել բեղմնավոր համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ, որոշել են այսուհետ անպայման մասնակցել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլին»:

«Մեզ համար շատ հիանալի արդյունք է, որ լավագույն եռյակում ունենք երկու հայ` երկու հաղթանակ: Եւ Նարեկի Կազազյանով, եւ Էմանուել Ջգնավորյանով հպարտանում ենք, իհարկե ակնկալում էինք հայերին տեսնել առաջին երկու տեղերում, բայց երկրորդ եւ երրորդ տեղերը լավ արդյուք է, կարեւորը, որ փայլուն ելույթ էր, եվրոպացիները հիացած էին եւ միայն դրական արձագանքներ եղան»,- նշեց նա` անդրադառնալով «Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» հայերի հաղթանակին:

Գոհար Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ նախապատրաստվում են Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար, ինչպես նաեւ արդեն իսկ սկսված են աշխատանքները 2013թ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակցության ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը կարող էր ազատվել տուգանքից, եթե մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահեր «Եվրատեսիլի» ղեկավարությանը: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման, հայտնել է «Եվրատեսիլի» ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յաարմո Սիյմը: Մասնակցությունից հրաժարվելու համար Հայաստանը պիտի մուծի մասնակցության վճարի 50%-ը, ինչպես նաեւ մասնակցության վճարը: Նման որոշումը բացառիկ չէ, եւ փառատոնի 57-ամյա պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են: «Տուգանքները սահմանված են «Եվրատեսիլի» կողմից, այնպես որ բոլորը տեղեկացված էին հնարավոր հետեւանքների մասին», - նշել է Սիյմը:

Նա նաեւ հաստատել էր, որ Հայաստանը տուգանք չէր վճարի, եթե սահմանված ժամկետում «Եվրատեսիլի» ադմինիստրացիային տեղյակ պահեր իր որոշման մասին:

«Հիմք չկա Հայաստանին արգելելու մասնակցել գալիք տարվա մրցույթին, եթե Հայաստան հանրային հեռուստաընկերությունը հեռարձակի փառատոնը, վճարվի տուգանքը, եւ պահպանվեն եկող տավա մրցույթի կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ