Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Փորձագետ. Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալ

Փորձագետ. Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալՀունիս 16, 2012 | 16:45

Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալ: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Փորձագետի խոսքով` սադրանքները, այդ թվում նաեւ հունիսի սկզբին տեղ գտածների համաբանությամբ, Ադրբեջանը չի դադարեցնի:

«Հարկավոր է իրատես լինել եւ հիշել, որ մենք մեր ժողովրդին իրավունք չունենք հաճելի սուտ ասելու: Հակառակորդն իրավիճակի իր պատկերացումն ունի եւ իր ռազմավարությունը», - նշել է  փորձագետը` հավելելով, որ հայկական կողմն ի պատասխան ձեռնարկել եւ ձեռնարկում է քայլեր: Այդ պատասխանի ռազմական բաղադրիչը իր հերթին ձեւավորվում է երկու մասերից` պրոֆիլակտիկ միջոցառումներ եւ գործողությունների համարժեք պատասխան: Այսպես, վերջին արկածախնդրության արդյունքում ադրբեջանական կողմը, որոշ տվյալներով, շուրջ 47 զինծառայող է կորցրել:

Եղել են փորձեր թաքցնել կորուստները, դրանք «վերագրել» ականներին: «Սա վրեժ չէ, սա հաշվարկված ռազմավարություն է: Կորուստները քողարկելու ադրբեջանական կողմի փորձերը խոսում են այդ ռազմավարության ճիշտ լինելու մասին: Մենք խաղաղություն ենք ուզում: Բայց ուժին ուժով կպատասխանենք, եւ ցանկացած ոտնձգություն պատասխան կստանա»,- ամփոփել է Դավիթ Ջամալյանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Ղարաբաղյան գործընթաց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...