News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ Հայաստանի կառավարության աջակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալեպի Համազգային մշակութային միության անդամ Գեւորգ Շահինյանը: Նրա խոսքով` Սիրիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լավ հարաբերությւոններ կան, ինչը կարելի է օգտագործել ապահովության երաշիք ստանալու համար, թեեւ Սիրիայի բանակն առանց այդ էլ միջոցներ ձեռք է առնում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:

«Այն ինչ հեռուստատեսությամբ տեսնում եք` մի հավատացեք, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե երկիրն արդեն քանդված ու կործանված է: Սիրիական բանակը խաղաղ բնակիչներին չի ռմբակոծում, ինչպես ներկայացվում է հեռուստաալիքներով, այլ ահաբեկչական խմբերին»,- ասաց Գ. Շահինյանը, որի խոսքով` սիրիահայ համայնքը միշտ էլ պաշտպանել է Սիրիայի իրավահաջորդ իշխանությանը: Նրա գնահատմամբ` Սիրիայում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշ վիճակ է:

Սիրիահայ ընտանիքները ներկայում գտնվում են անապահով վիճակում, բայց մտածում են ոչ թե դեպի Արեւմուտք, այլ դեպի Հայաստան գաղթելու մասին, քանի որ Հայաստանում տնտեսական իրավիճակը բարելավվում է: Գ. Շահինյանի տեղեկացմամբ` Հալեպի մեջ չեն կրակում, բայց Հալեպի շուրջ բախումներ կան, որ պայմանավորված է նաեւ Թուրքիայի հետ սահմանի մոտիկությամբ, քանի որ թուրք-սիրիական սահմանով են երկիր ներթափանցում մեծ քանակությամբ զենք-զինամթերք ու ահաբեկչական խմբեր:

Մինչ այսօր, սակայն, սիրիահայ համայանքի համար անորոշ է մնում Հայաստանի իշխանությունների կեցվածքը: Ըստ Գ. Շահինյանի` «Արմավիան» մի որոշ ժամանակ դադարեցրեց Երեւան-Հալեպ թռիչքներն, իսկ 2 օր առաջ վերականգնեց աստղաբաշխական գներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ