News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը ամենալուրջ նշանակությունն է ձեռք բերում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Հայաստանի ԱԺ-ում անցկացվող ՀԱՊԿ-ի երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդի նիստի ընթացքում (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով` եթե միայն անվանվեն այն կետերը, որտեղ շատ լուրջ անկայունություն կա, դա բավարար կլինի ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունն ընդունելու համար` Հյուսիսային Աֆրիկա, արաբական Արեւելք, Աֆղանստան, Պակիստան, Լիբաա, Սիրիա, Կովկաս, Կենտրոնական Ասիա:

Բորդյուժան նշել է, որ ռազմական գործունեության շրջանակում կազմակերպությունը շատ բան է արել:  Ստեղծվել են ուժային բնույթի մի քանի բաղադրիչներ: Նախ` երկկողմանի ռազմական խմբավորումներ` ռուս-հայկական եւ ռուս-բելառուսական, Կենտրոնական Ասիայի արագ արձագանքման հավաքական ուժերը, ԱԱՀՈՒ-ն, այդ թվում` ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի վերնախավային կազմավորումները եւ հատուկ նշանակության ուժերը: Ստեղծվել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցության համակարգ եւ այլն:

«Առկա են պետությունների ղեկավարների` ռազմական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ: Այսօր մենք ռազմական համագործակցությունը խորացնելու  առավել արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկենք: Առաջին հերթին առաջարկում ենք ստեղծել ՀԱՊԿ-ի զորքեր` միավորելով բոլոր բաղադրիչները», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ