News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Աղդամի շրջանում, դեկտեմբերի 23-ին միջադեպ է գրացվել, որի ժամանակ ոստիկանը կացնով հարվածել է իր գործընկերոջը:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, միջադեպը տեղի է ունեցել Բահարլի ավանում: Թարթարի ոստիկանության աշխատակից Իմրան Բաբիրովը վիճաբանել, ապա կռնել է Աղդամի ոստիկանության սերժանտ Սիյավուշ Հաջիեւի հետ, որի հետեւանքով վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տվյալներով, արյունալի միջադեպը տեղի է ունեցել կնոջ պատճառով:

Հաղորդվում է, որ ոստիկաններից մեկը հյուր է գնացել մի կնոջ, ով, հետագայում պարզվել է, իր գործընկերոջ կինն է: Կնոջ ամուսինը գործուղման մեջ է եղել եւ, ինչպես դա լինում է դասական անեկդոտներում, անսպասելի վերադարձել է:

Տեսնելով իր տան մեջ անկոչ հյուրին, տանտերը ձեռքն է առել կացինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ