News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալական Corriere della Sera թերթը քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությունը կապում է Փարիզում քրդերի գրասենյակի վրա վերջերս կատարված հարձակման հետ, որի արդյունքում զոհվել էին քուրդ անջատողականների առաջնորդ Սաքինե Ջանսըզը եւ եւս երկու ակտիվիստուհիներ:

Խմբագրության տվյալով՝ Թբիլիսիի ազգությամբ եզդի բնակիչ Ուսոյանը զենք էր մատակարարում Թուրքիայում քրդական շարժմանը եւ, մասնավորապես, համագործակցում էր Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի հետ, որի հիմնադիրներից մեկն էլ Փարիզում սպանված Ջանսըզն էր:

Հոդվածի հեղինակ Գուիդո Օլիմպիոն ենթադրում է, որ եթե Ուսոյանն իսկապես աջակցել է քրդերին եւ նրանց զենք մատակարարել («դա առայժմ միայն վարկած է», նշում է լրագրողը), ապա կարելի է խոսել վերջին ամսվա ընթացքում «քրդական գաղափարի» հետ կապված մարդկանց վրա երկրորդ հարձակման մասին: Օլիմպիոն հիշեցնում է, որ սպանությունը տեղի էր ունեցել պաշտոնական Անկարայի հետ PKK-ի խաղաղ բանակցությունների սկսվելուց մի քանի շաբաթ անց, գրում է gazeta.ru-ն:

«Մաֆիոզին վերացնելը եւս ազդանշան է, որ բանակցություններն ուղեկցվում են հետնաբեմային խարդավանքներով», - ենթադրում է հեղինակը՝ նշելով, որ «դեռվաղ է դա պնդելը»: Քրդական լրատվամիջոցները Ուսոյանին անվանում են  «քուրդ հեղինակություն»:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել էր հունվարի 16-ին Մոսկվայում, դիպուկահարի կրակոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ