News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բարեփոխումների եւ փոփոխությունների հասարակական պահանջները զորեղ են, ստատուս քվոն այլեւս ընդունելի չէ՝  լինեն դրանք օլիգարխների, բնապահպանների, արդյունաբերական ոլորտի հետ կապված խնդիրների հետ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝  շեշտելով, որ իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է ավելի հաշվետու լինեն, ընդդիմությունը եւս պետք է հաշվետու լինի:

«Սակայն այն որոշումները, որոնք ընդունվում են այսօր, կազդեն հետագա սերունդների վրա: Նույնիսկ այս ընտրությունների ընթացքում չկար մեծ քննարկում կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Յուրաքանչյուր հայի համար սա վիրավորական քարոզարշավ էր, բանավեճ չտեսանք թեկնածուների միջեւ, ոմանք որոշեցին որպես քարոզարշավ ընտրել հացադուլը,  որոշները հայտարարեցին, որ միեւնույն է՝ չեն ընդունելու ընտրությունների արդյունքները, եթե նույնիսկ իրենք ընտրվեն, սա անձերի միջեւ պայքար էր, ոչ թե գաղափարների»,- նշեց նա:

Հետընտրական ստեղծված իրավիճակից Ռիչար Կիրակոսյանը երկու հնարավոր սցենար է կանխատեսում:  Առաջինն այն է, երբ մղումն  եւ նախաձեռնությունը ընդդիմության կողմն է, եւ  ճնշումն իշխանությունների վրա կշարունակվի, սակայն սա հնարավորություն է նաեւ նախագահ Սարգսյանի համար: «Նախագահ Սարգսյանն իր երկրորդ կառավարման շրջանում դարձել է վերջին մոհիկանը, ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը եւ քաղաքական փոփոխությունը սկսվել է՝ սերնդային, դեմոկրատիկ, գաղափարական առումով: Հաջորդ քաղաքական էլիտան, որը եկել է ոչ Լեռնային Ղարաբաղից, անպայման չէ, որ լինի ավելի լավը եւ ավելի ժողովրդավար»,- նշեց նա:

Երկրորդ սցենարը, Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, այն է, որ Րաֆֆի Հովհանիսյանը հանդես է գալիս որպես փոփոխութունների միջնորդ: Նա շեշտեց, որ թե իշխանությունները, թե ընդիդմությունը կանգնած են հստակ ռազմավարություն ներկայացնելու մարտահրավերի առջեւ  եւ երկրորդ բանը, որ նմանեցնում է նրանց, այն է, որ երկուսն էլ ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ օլիգարխները:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ այլեւս արդյունավետ չէ  հավաքել հազարավոր մարդկանց Ազատության հրապակում, բայց նույնիսկ եթե մարդիկ գնան տուն, նախաձեռնությունը չի մարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ