News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության  հիմնական գերակայություններից են ռասայական խտրականության, ատելության հրահրման եւ անհանդուրժողականության դեմ պայքարը: Այս մասին այսօր` հունիսի 24-ին, հայտնել է  ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում դիմելով պատվիրակներին: 

Նա վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի ԵԽ-ի նախարարների կոմիտեի  նախորդ նախագահի ջանքերը՝ ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ուղղությամբ: Հայաստանն աջակցում է   ատելության հրահրման դեմ պայքարին ուղղված հետեւողական ջանքերին, ընդգծել է նախարարը:

Ըստ Նալբանդյանի` տեխնոլոգիաների  մեր դարում ատելության հրահրումը ներթափանցել է համացանց եւ ազդում է երիտասարդ սերնդի վրա: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ ներգրավվել է ատելության քարոզչության դեմ պայքարի գործին (no-hate speech)` մարդու իրավունքները նաեւ համացանցում պաշտպանելու համար: 

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կարեւորությունն ընդգծելով` Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրա իրացմանը: 

Արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է  օրենքի  պատշաճ գործառնականությունը:

Հայաստանը պատրաստ է ԵԽԽՎ-ում համագործակցությանը` Նախարարների կոմիտեի եւ Վեհաժողովի նպատակների  եւ երկխոսության ամրապնդման նպատակով, հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ