News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում, սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը ներկա էին Արգենտինայի Սենատի եւ պատգամավորների պալատի, Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային եւ գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Իր ողջույնի խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձել է անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղուն, ձեռքբերումներին եւ հայ-արգենտինյան հարաբերություններին։ Բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում` դեսպան Մելիքյանը վերստին իր երախտագիտությունն է հայտնել արգենտինյան իշխանություններին՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ այդ ոճրագործությունից փրկված հայորդիներին ապաստան տրամադրելու եւ ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է, որ այսօր առկա է հսկայական ներուժ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել բավականին լուրջ հաջողությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ