News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը լարված է անցել, սահմանի երկայնքով ադրբեջանցիները ինտենսիվ կրակոցներ են հնչեցրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական կողմից տուժածներ չկան: «Այս գիշեր կրակոցները 10 անգամ ավելացել են, իրենք գիտեն, որ մենք պատժելու ենք, դրա համար անդադար կրակել են ողջ գիշերը, մեր կողմից տուժածներ չկան»,- հայտնեց մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ