News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձայնով հստակ հայտարարեց, որ մենք պատրաստ ենք որոշում կայացնել, որը կլինի եւ «Դեմ եմ» շարժման, եւ քաղաքական չորս ուժերի եւ պետության շահերը հաշվի առնելով: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե կառավարությունը պատրաստ է պարտադիր բաղադրիչի կասեցման վերաբերյալ կոնկրետ քայլեր ձեռնարկել ՝ այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը ՍԴ-ում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի սահմանադրական լինելը:

«Չգիտեմ, Արծվիկ Մինասյանն ինչ է ասել, բայց լինելու է որոշում, որը հաշվի կառնի բոլորի շահերը՝ «Դեմ եմ»-ի, հասարակության, ընդդիմության, իշխանությունների եւ պետության»,- ասաց նա:

Հակոբ Հակոբյանը չցանկացավ ներկայացնել, թե ինչ է քննարկվել այսօր կառավարությունում՝ նշելով միայն, որ վարչապետը լսում էր քաղաքական հինգ ուժերի կարծիքները, իսկ վերջնական արդյունքը կերեւա միայն երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, երբ կառավարությունը նախագիծը կներկայացնի Ազգային ժողով: Մեր հարցին՝ պատգամավորն այդ նախագծին կողմ է քննարկելու, թե ոչ, վերջինս պատասխանեց. «Դեռ չեմ որոշել, երբ նախագիծը տեսնեմ, կորոշեմ»:

Նշենք, որ քաղաքական հինգ ուժերի եւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ կայացած հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը խորհրդարանական ուժերն ու Հովիկ Աբրահամյանը ներկայացրել են իրենց տեսակետները պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Երկու օրից պատրաստ կլինի ապրիլի 28-ին Ազգային ժողով ներկայացվելիք կառավարության նախագիծը, որով առաջարկվելու է 5% պարտադիր կենսաթոշակային հատկացումները չանելու դեպքում գործատուին տույժերից ազատելու մոդելը մինչեւ վիճահարույց օրենքի նոր տարբերակի մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ