News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության ճանաչման առաջին հայտարարություններից է ՌԴ Պետդումայի 1995թ. ընդունած փաստաթուղթը, որն այդպես էլ կոչվում է.  «1915-1922թթ. Հայոց ցեղասպանության դատապարտումը»: Այս մասին ապրիլի  24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, փոխանցում է NEWS.am –ի թղթակիցը:

Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ հայտարարությունում նշվել էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը Ռուսաստանի հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակ ուներ: «Սա  փոխկապակցված է, եւ դրա համար մենք պետք է ճիշտ գնահատական տանք նախորդ դարասկզբի դեպքերին», - հայտարարել է դեսպանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ