News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

Տարածբված հաղորդագրության մեջ ասվում է.

«Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ