News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված կինը երկու անչափահաս երեխա ունի, ապրում է Երեւանում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ 37-ամյա Կարինե Դավթյանը դեպքի օրը, իր երեխաների կամքին հակառակ, մեկնելիս է եղել Քարվաճառ՝ զինծառայող ամուսնուն տեսակցելու: Կարինեին մեքենայով Վարդենիսից Քարվաճառ տանելու էր գնացել ամուսնու ընկերը՝ Սարգիս Աբրահամյանը, որը դիվերսանտի կրակոցից մահացել է: Ճանապարհին նրանց մեքենան կանգնեցրած ադրբեջանցի դիվերսանտը հանել է կնոջ ակնագունդը:

Կարինեին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, նա այժմ Մուրացանի հոսպիտալում է:  Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Տպել
Ամենաշատ