News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հուլիս 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանը մինչեւ վերջ չի հանձնվել, գլխին բազմաթիվ հարվածներ ստանալու եւ արնահոսելուց հետո էլ փորձել է ոտքի կանգնել, որպեսզի չվախեցնի կռվին ներկա դստերն ու կնոջը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանը, որը դեպքի վայրում մեր թղթակցին պատմեց կատարվածի մանրամասները։

«Ոնց որ Վարդանը մեռած լիներ՝ սիրտը աշխատում էր, բայց մեռած էր: Դաժան ծեծի ընթացքում նա ուշագնաց չի եղել. ինքը նրանց դիմաց ուշագնաց չէր լինի, թուրքի ձեռքից դուրս ա եկել, որ դրանց դիմաց ուշագնաց լինե՞ր»,-  ասաց տիկին Տանյան:

Տիկին Տանյայի համար անհասկանալի է հարեւանների նման դաժանությունը. ամուսնուն սպանել են շախմատի խաղի ժամանակ թեթեւ վիճաբանության պատճառով. «Ամեն ինչ սկսվել է զրուցարանում թեթեւակի վիճաբանությունից՝ շախմատ խաղալիս են եղել, Վարդանը ասել է՝ աբարանցիները կրվել չեն սիրում: Բաբկեն Սարգսյանը դրանից վրդովվել է ու Վարդանին ասել՝ թուրք: Վարդանը խառնել է շախմատի քարերը, ասել՝ ուրեմն չեք խաղալու: Բաբկենը ուզել ա շախմատի տախտակով հարվաել Վարդանին, ինքն էլ հրել ա Բաբկենին, ու նա ընկել ա: Վարդանն ել  զգուշացրել ա ու ասել ՝մեծ մարդ ես, քեզ խելոք պահի»:

Տանյա Մելքումյանի խոսքով՝ զրուցարանում վիճաբանությունն ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց, երբ Վարդան Թումանյանը արդեն տանն էր, եկել են Բաբկեն Սարգսյանի հարազատները նրա հետ «զրուցելու»:

«Եկան Սարգիս եւ Վիկտոր Սարգսյանները (խմբ.Բաբկեն Սարգսյանի թոռները) եւ Վարդանին դուրս կանչեցին: Ես ծառի մոտ թաքնվեցի ու լսեցի, որ ասում են՝ ներողություն պիտի խնդրես, Վարդանն էլ ասաց՝ ես չեմ խնդրի, ինչի՞ համար: Այդ բառի վրա Սարգիսը հարվածեց, Վարդանը ասֆլատի վրա կանգնած թռավ, ընկավ խոտերի մեջ: Ծեծկռտուքը դաժան էր, հարվածների մեծ մասը գլխին էր ուղղված: Օգնում էին, որ բարձրանա ու նորից խփում, ընկած ժամանակ էլ հարվածում էին որովայնին, կրծքին: Հետո հայտնվեց Ջունգլը (խմբ. Բաբկեն Սարգսյանի որդին՝ Գեւորգ Սարգսյանը), նա էլ մազերից էր բռնել ու բռնուցքով գլխին էր հարածում: Դա ջունգլիներից փախած էր: Հետո նրանց միացավ նաեւ Բաբկեն Սարգսյանը»,- պատմեց սպանված ազատամարտիկի կինը:

Տիկին Տանյան պատմեց, որ ծեծկռտուքին անակատես է եղել նաեւ Վարդան Թումանյանի 22-ամյա դուստրը՝ Վիկտորյան.

«Աղջիկս փորձում էր կանգնեցնել նրանց եւ հեռախոսով նրանց թիկունքին էր հարվածում, բայց անօգուտ: Ես էլ քաշքշում էի, բայց ինձ մի կողմ էին հրում: Դաժան ծեծից հետո բաց թողեցին ամուսնուս»:

Ազատամարտիկի կինը հիշում է՝ Սարգսյանները հեռանալիս  իրեն ասել են՝ «շնորհակալ եղիր, որ չսատկացրինք»:

«Դաժան ծեծից հետ բաց թողեցին ամուսնուս, իրենց ադրենալինը արդեն լիքն էր, լցվել էր ադրենալինը: Հետո աղջիկս, որ գրկած տանում էր, ինքնասիրությունն էր տանում Վարդանին:  Արյունը հոսում էր ականջից, քթից, բերանից, բայց ինքը ասում էր՝ Վիկ, ինձ բան չի եղել, լավ եմ, ամաչում էր»,- պատմեց սպանվածի կինը:

Հարազատները Վարդան Թումանյանին այդ օրը տեղափոխել են հիվանդանոց, հաջորդ օրը գլուխը վիրահատել են, որից ժամեր անց նա մահացել է:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վարդան Թումանյանի տան մոտ, հուլիսի 13-ին, ժամը 17:30-ի սահմաններում, բայց ոչ ոք չի փորձել օգնել ազատամարտկին, քանի որ, ըստ Տանյա Մելքումյանի, Սարգսյանների ընտանիքից բոլորը վախենում են:

«Այդ պահին, տղա կա, որ անցնում էր, նա շանն էր  ման տալիս: Այդ տղան  վատ տրամադրված չէր ամուսնուս նկատմամբ, եթե ոչ՝ ճիշտ հակառակը: Ուղղակի բոլորը վախենում են նրանցից, այդ պատճառով  այդ տղան չմոտեցավ եւ շանն էլ չարձակեց, որովհետեւ գիտեր՝ ոհմակը իր շանը կուտեր, իսկ ինքը իր շան շատ էր սիրում»,- ասաց ազատամարտիկի կինը:

52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողն էր, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով:

Տիկին Տանյան պատմեց, որ երբ դեպքի օրը Վարդան Թումանյանին տեղափոխել են հիվանդանոց, նա մեկ անգամ փախել է այնտեղից, որովհետեւ չի չանկացել գումար ծախսել իր վրա. «Նա մտածում էր, որ այդ գումարը Լիլիի համար է, նրա դեղերի համար»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 13-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված եւ հուլիսի 15-ին մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ