Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Ադրբեջանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մարդասիրական ականազերծման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը՝ Բաքվում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով՝ կողմերը քննարկել են հետագա համագործակցության հարցերը, այդ թվում՝ ռուս մասնագետների մասնակցությունն Ադրբեջանի կազմակերպած ոլորտային միջոցառումներին։
Կուրենկովն ընդգծել է, որ ռուս մասնագետները պատրաստ են համապատասխան հարցումների դեպքում օգնություն ցուցաբերել ադրբեջանցի գործընկերներին։





























