Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը։

«Այսօր Եվրոպան համառորեն շարունակում է երազել ընդարձակման մասին, մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն կլանել է Ֆինլանդիային և Շվեդիային՝ հերթական անգամ ընդլայնվելով դեպի արևելք։ Ուկրաինայի մարտունակ բնակչության մնացորդները Բրյուսելում դիտարկում են որպես ապագա եվրոպական զինված ուժերի «տուգանային գումարտակ»»,– ասել է Վենեդիկտովը «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ Եվրասիայի տարածքում․ առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմատիկ կոնֆերանսի շրջանակում։