News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չիկագոյում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել, որը հիշեցնում է «Ամերիկյան կարկանդակ 2» ֆիլմը, երբ Ջիմի դերակատար Ջեյսոն Բիգզն ինքնիրեն էր սոսնձել, գրում է «Daily Star»-ը:

Պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Չիկագոյի բնակիչը որոշել է սոսնձել ննջարանի լուսամփոփը: Խնդիրը լուծելուց հետո նա սոսինձը դրել է մահճակալին մոտ գտնվող դարակում եւ մոռացել: Երեկոյան ամերիկացին եւ իր կինը ննջասենյակում սիրով են զբաղվել՝ առանց կասկածելու, որ դա իրենց համար հիվանդանոցով կավարտվի:

Մոռացկոտ տղամարդու խոսքով՝ հարաբերությունների ժամանակ, սովորության համաձայն, նա մեկնել է ձեռքն ու վերցրել սրվակը՝ կարծելով, որ լուբրիկանտ է: Բավական քանակությամբ գելը սկսել է քսել առնանդամին, սակայն շուտով հասկացել է, որ ամենեւին էլ գել չէ, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Այդ ժամանակ ամերիկացին հասկացել է, որ թե ինչ կարող էր քսել սեռական օրգանին, արդեն բավական ուշ էր. նրա ձեռքն ամուր սոսնձվել էր առնանդամին: Ամեն հնարավոր միջոցներով անօգուտ փորձերից հետո սիրեկաններին ոչինչ չէր մնում, քան հիվանդանոց գնալ:

Ամուսիններին ընդունած բժիշկը խոստովանել է, որ տեսածն իրեն ստիպել է բարձրացնել հոնքերը, քանի որ նախկինում չի հանդիպել նմանատիպ ինչ-որ բան:

Բժիշկը չի հաղորդել, թե ինչպես է ինքն իր գործընկերների հետ անջատել ձեռքը սեռական օրգանից, սակայն նշել է, որ իրենց զարմացրել են հիվանդի կնոջ բարբարոսական մեթոդները:

«Կինը սեփական միջոցներն է ձեռնարկել, այդ թվում նաեւ մատների լաքի հեռացման նյութի կամ եռացրած ջրի կիրառում»,- հավելել է Վալենտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ