News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան անվտանգության նկատառումներով որոշում է կայացրել դադարեցնել Լիբիայում իր ներկայացուցչության աշխատանքները: Դեսպանատան փակումից հետո դիվանագիտական գործողությունները կիրականացվեն Փարիզից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին:

Ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Լե Ֆոլը հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է տարհանել Լիբիայի իր քաղաքացիներին, ինչպես նաեւ կոչ է անում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին: Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ հուլիսի 29-ին Լիբիայում նավի կործանման արդյունքում Ֆրանսիայի մոտ 100 քաղաքացի է խեղդվել:

Անցյալ հանգստյան օրերին Տրիպոլիում հրետանու օգտագործմամբ ընթացող մարտերը ԱՄՆ-ին հարկադրել են Լիբիայի մայրաքաղաքի դեսպանատան ողջ անձնակազմին տարհանել: Իր մոտ 700 դիվանագետներին  տարհանել է նաեւ Թուրքիան:

Լիբիայում 2011թ. Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո բախումներ են սկսվել տարբեր խմբավորումների զինյալների միջեւ: Ձեւավորված կառավարությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ