News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շփման գծում ադրբեջանական կողմից սպառազինության կուտակումները նախորդ ամսվա վերջին ոչ այլ ինչ էին, քան ռազմական գործողություններ հրահելու եւ հայկական կողմին զորահավաքի դրդելու փորձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Այսկերպ Ադրբեջանը փորձում էր մեզ շանտաժի ենթարկել՝ փորձելով վիրտուալ վախ տարածել: Ադրբեջանական կողմը փորձեց հոգեբանորեն ազդել մեր զինվորների եւ բնակչության վրա, սակայն դա նրանց չհաջողվեց:  Եթե մենք զորահավաք հայտարարենք, մեր տնտեսությունը մեկ տարով հետ կընկնի: Սակայն հենց մեր ստորաբաժանումները դուրս եկան շփման գիծ, ադրբեջանական կողմը սպառազինությունը հեռացրեց շփման գծից », -նշել է նախարարը:

Ըստ նրա տեղեկության՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով հակառակորդի կորուստները կազմել են 36 մարդ, հայկական կողմը կորցրել է 6 զինծառայող՝ երեք սպա եւ 3 զինվոր: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն թյուր կարծիքը, որ Պաշտպանության բանակում զոհվում են միայն զինվորները», - հավելել է նա: Ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարի՝ Ալիեւը փորձել է ապացուցել Հայաստանի նախագահին, որ եթե հայկական կողմը միակողմանի զիջումների չդիմի, ապա իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները: 

Հակոբյանը նաեւ հայտնել է, որ շփման գծում 7 միջադեպ իրականացրել են Ադրբեջանի ԶՈՒ-ի հատուկ ջոկատները, որոնք պատրաստվածություն են անցել Հյուսիսային Կիպրոսում, եւ որոնց վրա ադրբեջանական կողմը մեծ գումարներ է ծախսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ