News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական համագործակցությունից ՀԱՊԿ-ի նման կառույց չի ստացվի. դա ավելի շատ նման է «մկների խաղի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով ադրբեջանցի փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքին այն մասին, թե Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը կարելի է մեկնաբանել որպես ՀԱՊԿ-ի նման կառույցի ստեղծման նախնական փուլ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությանը. փորձագետի խոսքով, բոլորն են հասկանում, որ զենքի մատակարարում կա, կադրեր են պատրաստում: «Բայց ահա Վրաստանին այստեղ մի փոքր ընդառաջում են: Իրականում այդքան էլ չեմ հասկանում, ինչում է կայանում Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունը: Դեռեւս կարող եմ հասկանալ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ համագործակցություն, բայց պարտադիր չէ ռազմական, սակայն Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունն անհավանական է»,- նշեց Եվսեեւը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի կազմում հայտնվել, Ադրբեջանը դեպի ՆԱՏՕ չի ձգտում, բայց ցանկանում է մոտենալ: «Ստացվում է, որ այս տեսակետից նրանք ընդհանուր հիմք ունենք, սակայն եթե խորը դիտարկենք, Բաքվի ու Թբիլիսիի մերձեցման համար լուրջ պատճառ չկա, բացառությամբ՝ տարանցիկ միջանցքի: Ռազմական համագործակցությունն այդքան էլ ձեռնտու չէ Վրաստանին: Նա, իհարկե, կարող է ձեւացնել, թե միասին են, ընդհանուր կառույցներ են կառուցում»,- կարծիք հայտնեց փորձագետը՝ միաժամանակ հիշեցնելով, որ նման կառույց արդեն եղել է՝ ՎՈւԱՄ-ը, որն էլ հաջողությամբ փլուզվել է: Հնարավոր է՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ պաշտպանական կառույցը մոտավորապես նման ճակատագիրն ունենա:

«Հատկանշական է, որ նրանք Նախիջեւանում են հանդիպել: Այստեղ հետագա իրադարձությունների զարգացման որոշակի սցենար կա: Իրաքի Քուրդիստանը կարող է անկախ դառնալ, եւ դա Թուրքիայի համար իրական գլխացավ կառաջացնի, քանի որ ոչ ոք չի կարող ասել, որ Թուրքիայի մի մասը չի ցանկանա միանալ Իրաքի Քուրդիստանին: Ամենից զարմանալին այն է, որ Նախիջեւանի հենց այն հատվածը, որտեղ քրդեր են բնակվում, կարող է ցանկանալ միանալ Իրաքի Քուրդիստանին: Ուստի Նախիջեւանի ապագան նույնքան մութ է, որքան այս երկրների կազմակերպությունը, որը կամենում են ստեղծել»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի եւ Իրակլի Ալասանիայի հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ