News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւանում այս տարի 4 մարդ է խեղդվել, ընդ որում՝ մեկը ջուրն է ցատկել մոտորանավակից, սակայն չի կարողացել լողալ, քանի որ կաթված է ստացել:

Այս մասին օգոստոսի 22-ին հայտարարել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:

Ըստ նրա՝ քանի որ եղանակային բարենպաստ պայմաններով պայմանավորված Սեւանում հանգստացողների թիվը ներկայումս ավելացել է, անհրաժեշտ է հետեւել փրկարարների հորդորներին եւ խորհուրդներին, չլողալ ոչ սթափ վիճակում կամ կուշտ ուտելուց հետո, ջրային տրանսպորտից չցատկել ջուրը, չլողալ անծանոթ ջրային տարածքում, լողալ այն տարածքում, որտեղ կան փրկարարներ, հեռու մնալ խիստ արագընթաց ջրային տրանսպորտային միջոցներից: «Հատուկ փրկարարական ջոկատը կազմված է  38 փրկարարներից, իսկ Սեւանի ողջ ափի հսկողության համար մեծ թվով աշխատակիցներ են պետք, եթե հաշվի առնենք, որ տարածքը մոտ 220 – 230 կմ է:

Մեր ուժերով հսկում ենք հանրային երեք լողափ, կոնկրետ այս տարի՝ «Գեղամա» հանգստի գոտին, ինչպես նաեւ աշխատակիցներն արձագանքում են մասնավոր լողափերի ազդանշաններին», - նշել է Արմեն Ճզմաչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ