News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2013 թվականին Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին դեռեւս «աղքատի» կարգավիճակում էր: Նախ նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ օգոստոսի 22-ին հրապարակած «Աղքատություն եւ պարենային ապահովվածություն» հերթական հաշվետվությունում առաջին անգամ տեղեկություն հրապարակվեց անցյալ տարվա բնակչության եկամուտների մասին:

Այսպես, տնային տնտեսության անդամի միջին ամսական եկամուտը կազմել է 42.4 հազար դրամ, ինչը 0.5 հազարով զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին՝ նույն տարվա չորրորդ եռամսյակի համար: Եթե հավատանք վերոհիշյալ հաշվետվության տվյալներին՝ տարվա ընթացքում մեկ շնչի եկամուտը միջինն ավելացել է 8.6 տոկոսով:

Ընդ որում, շուրջ 1.6 անգամ աճել է «սեփականությունից» ստացվող եկամուտը: Այսինքն՝ վարձակալությունից, ներդրումներից ստացվող տոկոսներից եւ, որ ամենակարեւորն է, դիվիդենդներից ստացվող եկամուտները (որոնք, ի տարբերություն աշխատավարձի, եկամտահարկի չեն ենթարկվում):

Ավելացել են աշխատավարձը եւ կենսաթոշակն ու նպաստը. աճի տեմպը կազմել է 6.9 եւ 5.3 տոկոս: Փոխարենը գյուղատնտեսական ապրանքների վաճառքը «կողմնակի եկամուտներ» հոդվածով երկնիշ աճ է գրանցել՝ 12.9 եւ 17.6 տոկոս:

Այստեղ, իհարկե, անորոշություն կա, թե եկամուտների աճ ովքեր են գրանցել. գյուղատնտեսնե՞րը, թե՞ նրանց արտադրանքը վերավաճառողները: Ընտանեկան բյուջեի մեկ այլ աղբյուր է «կողմնակի եկամուտը», որը, անկասկած, օրինական գումար է: Թեեւ շատ քաղաքացիներ դրանք տրամաբանորեն գողություն կամ կաշառք են համարում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել կարեւոր մանրուք. բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ օլիգարխներն ընդգրկված չեն վիճակագրության հետազոտած տնային տնտեսությունների շարքում:

Այս մասին անուղղակի վկայում է «ամենահարուստ» խմբի միջին եկամուտը՝ ամսական նվազագույնը 319 դոլար կամ շուրջ 1300 դոլար՝ սովորական ընտանիքի դեպքում: Սա, իհարկե, «ամենաաղքատների» համար անհասանելի երազանք է, որոնց ամսական միջին եկամուտը կազմում է 21 դոլարից պակաս: Սակայն իսկապես հարուստ ընտանիքների համար նվազագույնը մեկուկես հազար բյուջեն ակնհայտորեն չնչին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ