News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավանաբար պատերազմն Ուկրաինայի արեւելքում «փակուղային իրավիճակով» կավարտվի եւ ռուսամետ ակտիվիստների վերահսկողության ներքո գտնվող տարածքները կպահպանվեն: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ճգնաժամերի արձագանքման կենտրոնի տնօրեն, գեներալ Նիկո Տակը՝ բելգիական Մոնս քաղաքում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Արդի իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հակամարտությունը կավարտվի փակուղային իրավիճակով, անջատողականների կողմից վերահսկվող տարածքները կարգելափակվեն, սակայն անջատողականները պարտություն չեն կրի»,- պնդել է նա:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, ՆԱՏՕ-ում ենթադրում են, որ սա հնարավոր է դարձել Ուկրաինայի կոնֆլիկտին Ռուսաստանի ուղղակի միջամտության հետեւանքով: Դաշինքը համարում է, որ «Ուկրաինայի տարածքում գործում է ավելի քան 1000 ռուս զինվորական»:

«Ռուսաստանը հակամարտության գոտի ծանր հրետանի է ուղարկում, որը ղեկավարում են ռուս զինվորականները»,- վստահ է գեներալ Տակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ