News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Էյր Արմենիան» աշխատել եւ կշարունակի աշխատել շուկայում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ի օդանավարկային ծառայության՝ «Ռոսաերոնավիգացիայի»՝ ընկերության հետ իր գործնական նամակագրությունը հրապարակելու որոշումը:

Նրա խոսքով՝ «Էյր Արմենիան» ռուս ավիափոխադրողների համար լուրջ մրցակից է, ինչի մասին վկայում են չոր թվերը: «Շուկա մտնելու պահից տոմսերի գները էժանացել են 35%-ով, ընդ որում՝ նկատեք, որ միայն այն տեղերի համար, որտեղ մենք թռչում ենք: Մնացած ուղղություններով գներն անփոփոխ են», - հավելեց Ավետիսյանը:

Բնականաբար, սա նվազեցրել է ռուսական ընկերությունների շահույթը, ինչպես եւ «Էյր Արմենիայինը», սակայն սա «Ռոսաերոնավիգացիայի» հետ ուղղակիորեն կապելը հիմնավորված չէ, հավալեց Ավետիսյանը:

«Վերջերս մենք դեպի Ֆրանկֆուրտ նոր չվերթ բացեցինք: Եվ դրանից հետո միանգամից խնդիրներ ծագեցին» «Ռոսաերոնավիգացիայի» հետ: Չգիտեմ՝ սա համընկնում էր, թե ոչ: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, կասեմ միայն մի բան. աթե որեւէ մեկը ցանկանում է մեզ շուկայից դուրս մղել, թող հույս չունենա», - հայտարարեց նա:

Նշենք, որ ընկերության ներկայացուցիչները NEWS.am-ին հաղորդել են, որ պարտավորությունը տեխնիկական բնույթ է կրում: Ընկերության հավաստիացմամբ՝ օդանավարկային ծառայությունների համար գանձման ենթակա մոտ 406 հազարը ժամանակին վճարել չի հաջողվել ՝ ընկերությունից անկախ հանգամանքներով. վճարումներն իրականացնող ռուսական բանկերից մեկի մոտ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով խնդիրներ են առաջացել: Մոտ ժամանակներս դրանք կվճարվեն մեկ այլ բանկի միջոցով՝ ամբողջ ծավալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարզպետարանից եկել են, Օհանավանում կարկուտի պատճառած վնասի չափը տեսել, բայց փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել.Գյուղապետ
Ո՞ւմ դիմենք, բոլորն էլ արդեն գիտեն վնասի մասին: Ժովորդի համար սովորական է դարձել. էնքան ա եղել, որ նման դեպք ա եղել ու ոչ մի տեղից փոխհատուցում չեն տվել...
«Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն («Նիվա Ինվեստ») ձեռք է բերել «Natfood»-ի բաժնետոմսերի 52%-ը (ֆոտո)
«BSTDB»-ի կողմից վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչև 5 միլիոն եվրո, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը («Վերակազմակերպում»)...
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր
Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում...
«Հին Երեւան»-ի կառուցապատման համար տարածքում օտարման գործընթացը չի ավարտվում. դատական վարույթում 37 հայց կա
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝  օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է…
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր հատվածի հետ բանկի ծրագրերը և համագործակցության նոր ուղիները
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ հետ համագործակցության կարևորությունը և նշել դրա դրական ազդեցությունը երկրում բիզնես մշակույթի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ