News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի վերաբերյալ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղարկված գրությունը ընդունվել է քննարկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Նա նշեց, որ իրենց հայտնել են, որ գրությունը ընդունվել է քննարկման, արդյունքների մասին կտեղեկացնեն: ՄԻՊ-ը դիմել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին Կարեն Պետրոսյանի դիակի շուտափույթ հանձնման հարցով, ինչպես նաեւ, որ կանխարգելվի եւ բացառվի նման տարբերակը:

«Ատացվում է, որ անձը մեկ օր մնալով գերության մեջ, կարող է  մահանալ եւ դիակի հանձնումը ձգձգվել մեկ ամսից էլ ավել ժամանակ: Դա խնդրահարույց է, քանի որ խոշտանգման փաստերը թաքցնելու լավագույն միջոցը եւ հնարավորությունը կարող է լինել

դրա համար դիակի շուտափույթ հանձնումը կարեւոր է, որպեսզի հասկանալ, որ մահը եղել է բնական, որեւէ խնդիր չկա խոշտանգման, մինչդեռ այսպիսի ձգձգումը կարող է  կասկածի տեղիք տալ, որ իրականում եղել է խոշտանգման եւ բռնության դեպք, որի պատճառով էլ անձը մեկ օրից մահացել է»,-ասաց ՄԻՊ խորհրդականը:

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով  խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեւարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ