News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ամեն ինչ հստակ ձեւակերպել է: NEWS.am-ի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն էլ է պայքարում Սերժ Սարգսյանի վարչակազմի դեմ, այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Գագիկ Ծառուկյանի ծրագրային հարցազրույցում կարծում եմ՝ ամեն ինչ հստակ ձեւակերպված է: ԲՀԿ-ն կողմ է երկրում լրջագույն համակարգային փոփոխությունների, եւ այդ մասին մենք մեր առաջիկա մարզային եւ քաղաքային հանդիպումներում առավել մանրամասն կխոսենք»,- ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արման Մուսինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին, ասել էր. «Հարցազրույցում շատ հարցերի պատասխաններ սպառիչ տրվել են, կասկածները փարատվել են։ Մեր գործընկեր ԲՀԿ-ն ըստ էության արդեն տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է ոչ իշխանական ուժերի եւ հասարակության կողքին, պաշտպանում է նրանց շահերը եւ Սերժ Սարգսյանի դեմ են պայքարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ