News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ է պայքարում Սերժ Սարգսյանի վարչակազմի դեմ. Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում փարատեց բոլոր կասկածները։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցին։ 

«Հարցազրույցում շատ հարցերի պատասխաններ սպառիչ տրվել են, կասկածները փարատվել են։ Մեր գործընկեր ԲՀԿ-ն ըստ էության արդեն տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է ոչ իշխանական ուժերի եւ հասարակության կողքին, պաշտպանում է նրանց շահերը եւ Սերժ Սարգսյանի դեմ են պայքարում»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը՝ Մուսինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հասարակական-քաղաքական կյանքում գոյություն չունեցող երեւույթների մասին չարժի խոսել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ