News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ ամերիկահայերն իրեց զայրույթն արտահայտեցին անցած գարնանը Քեսաբի ներխուժման հարցում Թուրքիայի ունեցած դերի փաստով, ԱՄՆ-ը միայն իր «մտահոգությունն» արտահայտեց հայերի եւ մնացյալ քրիստոնեական համայքների ճակատագրի շուրջ: Չնայած հայ համայնքի պնդումներին, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել  Ալ-Քաիդայի կողմից աջակցվող Ալ Նուսրա խմբավորման զինյալների կողմից Քեսաբի վրա հարձակմանը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակցի գործողությունների գնահատական չտվեց:

Եվ այսօր, երբ կոալիցիայի կազմում Օբամայի վարչակազմը պայքար է մղում  Ալ Նուսրայի զինյալների հիման վրա ձեւավորված «Իրաքում եւ Սիրիայում իսլամական պետություն» (ISIS) խմբավորման դեմ, Թուրքիան ամերիկացիներին մերժում է Incirlink ռազմաօդային բազան օգտագործելու հարցում եւ հերթական անգամ հրաժարվում  ընդդեմ ISIS-ի կոալիցիա կազմելու առաջարկը:

Լոնդոնյան The Telegraph թերթը մեջբերում է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, ով պնդում է, որ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Ալ-Քաիդայի սիրիական թեւին եւ Սիրիայի տարածք ներխուժելու համար իր սահմաններին է տրամադրում զիինյալներին, հաղորդում է Asbarez.com-ը:

Wall Street Journal թերթը հրապարակել է հոդված, որտեղ մեջբերվում է Ռիկարդոնեի հայտարարությունը, որից հետո հոդվածի հեղինակը հանգում է այն մտքին, որ «ԱՄՆ-ն պետք է ավելի հարմար տարածաշրջանային դաշնակից գտնի ISIS-ի դեմ պայքարում»: Թերթը գրում է, որ ԱՄՆ-ն պետք է լրջորեն մտածի Իրաքի հյուսիսային քրդական տարածքներում իր ռազմաբազան տեղադրելու մասին: «Ամերիկան Անկարայում այլեւս ընկերներ չունի, սակայն դա չի նշանակում, որ մենք այլ դաշնակիցներ չունենք Արեւելյան Եվրոպայում», - գրում է  Wall Street Journal-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ