News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական համագործակցության բոլոր ոլորտները, Ուելսի գագաթնաժողովի ընթացքում ընդգծվել է, որ հաղորդակցության քաղաքական ուղիները բաց են: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ գագաթնաժողովին ընդգծվել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները եւ պատրաստ է աջակցել Ուկրաինաին, սակայն ոչ սպառազինությամբ: «Միաժամանակ նաեւ նշվել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի կարեւորել Եվրատլանտյան անվտանգության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ ռազմավարական երկխոսությանը: Հայաստանի համար, բնականաբար կարեւոր է, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը պահպանեն երկխոսության ձեւաչափը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի հիմնվում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ ընտրության վրա. Հայաստանը հստակ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները, իսկ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը կարեւորում են Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության համատեքստում», - նշեց Կորյուն Նահապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ