News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Սահմանամերձ գյուղերի մասին» օրինագիծը  ճիշտ նախաձեռնություն է: Այս մասին ասված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 18-ին ընդունած եզրակացությունում: Այնուամենայնիվ, եզրակացությունում նշվում է, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ այլ պատգամավորներ, այդ թվում՝ Կառավարությունն ինքը: Սրանից ելնելով՝ առաջարկվել է բոլոր նախաձեռնությունները միասին քննարկել:

Փաշինյանի օրինագծում սահմանամերձ են անվանվում այն համայնքները, որտեղ բնակելի կամ վարչական շենքերը Ադրբեջանի սահմանից մինչեւ 3 կմ հեռավորության վրա են գտնվում: Դրանց բնակիչների համար առաջարկվում է գազի, հոսանքի, խմելու եւ ոռոգման ջրի 50%-անոց արտոնություն սահմանել, ինչպես նաեւ ազատել հողահարկից եւ գույքահարկից:

Համայնքային բյուջեների պլանային դոտացիան նախատեսվում է փոխարինել կրկնակիով:   Օգնությունը կարող է ծախսվել միայն Ավագանու որոշմամբ եւ բնակիչների բուժօգնության ու երիտասարդ ընտանիքների աջակցության համար:

Ադրբեջանական զինված ուժերից տուժած կամ ականի վրա պայթած բնակիչներին բուժօգնությունը պետք է տրամադրվի պետպատվերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ