News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը NPR ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մեխանիզմ մշակել, որը կերաշխավորի, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի:

 «Մենք իրանի միջուկային ծրագրի դադարեցման մասին չենք խոսում, մենք խոսում ենք սահանափակումների մասին», - Զարիֆի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել, որոնք կերաշխավորեն, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստեղծի: Մենք պատրաստ ենք գործարկել նման մեխանիզմներ: Եթե դուք ասում եք, որ Իրանը պետք է փակի հարստացման իր ծրագիրը, դա հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ դադարեցնել գիտությամբ զբաղվելը: Անհնար է դադարեցնել տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվելը: Մենք դա արդեն կարողանում ենք: Այդ պատճառով ամենաճիշտ ելքը երաշխավորելն է, որ այդ տեխնոլոգիաները թափանցիկ են օգտագործվում՝ խաղաղ ծրագրի իրականացման համար», - հավելել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների հերթական փուլը կսկսվի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ