News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ոչ իշխանական մյուս ուժերին չի առաջարկել համատեղ հանրահավաքը հետաձգել 5 օրով: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ 5 օրվա մասին խոսք չի եղել:

«Մեր գործընկերներն առաջարկեցին սպասել հոկտեմբերի 15-ից հետո, մինչեւ իշխանությունները կարձագանքեն ՀՅԴ-ի առաջարկներին՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Իսկ այդ արձագանքը կարող է լինել նոյեմբերի 20-ին, հունվարի 1-ին, ընդհուպ հանրաքվեից մի քանի օր առաջ: Հասկանալի է, որ հոկտեմբերի 15-ին ուղիղ ժամը 18:00-ին արձագանքը չէր լինի»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը լրագրողներին ավելի վաղ վստահեցրել էր, որ իրենք առաջարկել են հանրահավաքը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը, սակայն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չեն համաձայնվել:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական երեք ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում։ Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունների պատճառով ՀՅԴ-ն  հրաժարվել է մասնակցել հանրահավաքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ