News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Հունաստանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին իր հույն գործընկերոջ՝ Կարոլոս Պապուլիասի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն ընդգծեց բարձր մակարդակում այցերի կարեւորությունը՝ նշելով, որ դրանք վկայում են պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները շարունակելու եւ զարգացնելու երկրների մտադրության մասին:

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, կողմերը միակարծիք են, որ միջպետական հարաբերությունները միշտ առնաձնացել են բարձր մակարդակով:

Նախագահն ընդգծեց Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարների հաջող համագործակցությունը: Սերժ Սարգսյանը նշեց, որ շնորհիվ համագործակցության, հայ զինծառայողները Հունաստանում որակյալ կրթություն են ստանում եւ ռազմակրթական հաստատություններում վերապատրաստում անցնում: Եվ պատահական չէ, որ հայ եւ հույն խաղարարների համատեղ աշխատանքը բազմաթիվ անգամներ արժանացել է ամենաբարձր գնահատականների, նշեց Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, նախագահը հիշեցրեց, որ առեւտրատնտեսական կապերը խթանման կարիք ունեն: Այդ նպատակին կծառայի Երեւանում անցկացվելիք հայ-հունական բիզնես ֆորումը, որն այսօր կբացվի երկու նախագահների մասնակցությամբ: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում նախագահը նշեց նաեւ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը ծրագրվում է մոտ ժամանակներս:

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցի շրջանակներում նաեւ երկու փաստաթուղթ է ստորագրվել, որոնք համալրեցին երկու երկրների միջեւ 4 տասնյակից ավելի փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային բազան: Ինչպես նշեց Սարգսյանը, Հայաստանը մեծ կարեւորություն է  տալիս Հունաստանի հետ իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը՝ հաշվի առնելով, որ Հունաստանը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ է: Եվ վերջում Սերժ Սարգսյանը ընդգծեց ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու պաշտոնական Երեւանի վճռականությունը՝ այդ հարցում ակնկալելով բարեկամական Հունաստանի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ