News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը շարունակում է հավասարակշռված քաղաքականությունը, եւ նման քաղաքականության անհրաժեշտությունն այժմ ավելի կարեւոր է, քան նույնիսկ մի քանի ամիս կամ տարի առաջ: Այս մասին հոկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Այս հավասարակշռված քաղաքականության ամենակարեւոր նպատակը, ըստ քաղաքագետի, ոչ միայն հավասարակշռություն պահելն է, այլեւ Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտությունների դաշտի վերածելը թույլ չտալը, ինչպիսիք դարձան Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը: «Հետեւաբար, Հայաստանի համար փոխլրացումը շատ կարեւոր է: Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից՝ Հայաստանը, մյուս կողմից,  Վրաստանից հետո երկրորդ հետխորհրդային երկիրն է, որն ակտիվ մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը: Եվ ներկայումս, հիշեցրել է քաղաքագետը, Հայաստանը պատրաստվում է մասնակցել նաեւ ՄԱԿ-ի ռազմաքաղաքական գործողությանը՝ ՆԱՏՕ-ի կարեւոր մասնակից անդամ Իտալիայի զորքերի շրջանակներում, որն իրականացնում է Լիբանանում գործողության հրամանատարությունը: «Սա նույնպես բավական հատկանշական ցուցանիշ է, որ Հայաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել», - նշել է Մինասյանը:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունն (UNIFIL) իրականացնող Իտալիան դիմել է Երեւանին՝ առաջարկելով  հայկական զորքերն ընդգրկել խաղաղապահ առաքելությունում: Հայ խաղաղապահներն ապահովելու են առաքելության գրասենյակների անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ