News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում ամենաշատ հարկը վճարել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 30 մլրդ 188 մլն դրամ, երկրորդը՝ «Ղ-Տելեկոմ»-ն է՝ 22 մլրդ 150 մլն դրամ, երրորդը՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 15 մլրդ 752 մլն դրամ:

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 30-ին հրապարակել է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակը՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով:

Հատկանշական է, որ երրորդ տեղում է հայտնվել հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը զբաղվում է ներկրմամբ եւ շատերի կարծիքով, պատճառը շուկայում նրա մոնոպոլ դիրքն է:

Ցուցակում հաջորդաբար տեղ են գտել «Արմենիա տելեֆոն կոմպանին»՝ «Բիլայն» ապրանքանիշով՝ 12 մլրդ 882 մլն դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 12 մլրդ 782 մլն դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 9 մլրդ 727 մլն դրամ, Ֆլեշը՝ 8 մլրդ 997 մլն դրամ, Գրանդ Տոբակո հայ-կանադական ընկերությունը՝ 7 մլրդ 259 մլն դրամ, ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԸ՝ 7 մլրդ 68 մլն դրամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի կոնյակի գործարանը՝ 5 մլրդ 131 մլն դրամ:

Ստացվում է, որ անցած տարվա համեմատ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն այս տարի 5 մլրդ դրամ ավելի հարկ է վճարում: Այսինքն կամ մեր հանրապետությունում գազ սպառողների թիվն է ավելացել, ինչն այնքան էլ հավանական չէ, կամ էլ սա գազի սակագնի բարձրացման հետեւանք է: Հիշեցնենք, որ ձմռանը սպառողները բողոքում էին, որ գազի համար մեծ գումարներ են վճարել:

Երկրորդ տեղում հայտնված «Ղ-Տելեկոմ»-ը՝ «ՎիվաՍելլ» ապրանքանիշը, անցած տարի էլ նույն չափով է հարկ վճարել: Ի դեպ, սա բջջային կապի առաջատարն է: Սա երեւում է նաեւ վճարած հարկերով. «Արմենիա Տելեֆոն կոմպանին», օրինակ, հարկատուների ցուցակում 4-րդն է, իսկ «Օրանժ Արմենիա»-ն՝ 20-րդը: Անցած տարի «Արմենիա Տելեֆոն կոմպանին»-ն 5-րդն է եւ վճարել էր 11 մլրդ 544մլն դրամ հարկ:  «Օրանժ Արմենիա»-ն անցած տարի 39-րդն էր:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունն անցած տարի առաջատարն էր, վճարել էր 26 մլրդ 356 մլն դրամ: Հետաքրքիր է, որ այս տարի ընկերության վճարած հարկը կրճատվել է մոտ 14 մլրդ դրամով:

Հայաստանի 6-րդ խոշոր հարկատուն՝ Հայաստանի էլեկտրական ցանցերն անցած տարի օրինակ 7-րդ էր՝ 8 մլրդ 377 մլն դրամով:

Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը վերջին 9 ամիսներին վճարել է այնքան հարկ, ինչքան որ անցած տարվա նույն ժամանակահատվածում էր:

Տասնյակում հայտնված՝ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերությունն անցած տարի 27-րդն էր եւ վճարել է ընդամենը 2 մլրդ դրամ հարկ՝ 5 մլրդ դրամով պակաս:

Այս ինն ամիսներին ավելացել է նաեւ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ի վճարած հարկը. անցած տարի այն ընդամենը 5 մլրդ 639 մլն դրամ էր:

Տասնյակը եզրափակող Երեւանի կոնյակի գործարանն անցած տարի ընդամենը 19-րդն էր՝ վճարած 3 մլրդ 500 մլն դրամ հարկով:

Անցած տարի տասնյակում էին հայտնվել «Գեո պրո մայնինգ» ՍՊԸ-ն եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը:

Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակում ամենահետաքրքիրը «Ալեքս Գրիգ» ընկերության՝ առաջատար եռյակում հայտնվելն է: Եթե առաջին եւ երկրորդ ընկերություններն առաջատար են իրենց ոլորտում, ապա Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, ոչինչ չարտադրելով, միայն ներկրելով, ահռելի եկամուտներ է ստանում: Ի դեպ, անցած տարի այս ընկերությունը 4-րդն էր, վճարել էր 11 մլրդ դրամ հարկ:

Հիշեցնենք, որ վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ինքը սկսում է պայքարել ստվերի դեմ եւ այն սկսելու է իր մտերիմներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ