Անցած կեսգիշերին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթ համայնքում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Բագրատունյաց փողոցում 58-ամյա տղամարդը ծանոթացել է մի մարմնավաճառի հետ, նստել նրա մեքենան եւ ծառայության դիմաց նախապես վճարել գումար: Այնուհետեւ իր պլանշետը, որի պատյանի մեջ կլորիկ գումար է եղել, թողել է մեքենայի մեջ ու մտել մոտակա սուպերմարկետ գնումներ կատարելու, սակայն դուրս գալուց հետո նկատել է, որ կինը հեռացել է:
Թալանված տղամարդը ստիպված դիմել է իրավապահներին: Կինը դեռեւս չի հայտնաբերվել: