Սամանթա Քրիստոֆորետտին, ով պատրաստվում է դառնալ Իտալիայի առաջին կին-տիեզերագնացը, որոշել է իր հետ սրճեփ սարք վերցնել:
20 կմ քաշով սարքը հատուկ կառուցված է անկշռելիության պայմաններում աշխատելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քրիստոֆորետտին ռուսական «Սոյուզ» տիեզերանավի անձնակազմի եւս երկու անդամների հետ կիրակի կուղեւորվի Միջազգային տիեզերակայան: Մինչ օրս դեռ ոչ ոք թարմ էսպրեսո չի խմել տիեզերանավում: