News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոլարի փոխարժեքի թռիքաձեւ ավելացումը ԱՄՆ-ի հայերի համար Հայաստանի տները ավելի գրավիչ չի դարձնի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ ձթեեւ դոլարի թանկացումը բարձրացրել է դրամային արտահայտությամբ դոլարային խնայողությունների գնողունակությունը, սակայն ԱՄՆ-ի հայերը հազիվ թե որոշեն օգտվել դրանից բնակարաններ գնելու համար:

«Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի ղեկավար Հակոբ Բաղդասարյանն, իր հերթին նշեց, որ դոլարային արտահայտությամբ բնակարանի գները չեն փոխվի: Այսպիսով, դոլարային խնայողություններ ունեցողները իրապես պոտենցիալ շահեկան իրավիճակում կհայտնվեն: Այդուհանդերձ, շուկայում չարժե ակտիվություն ակնկալել:

Գագիկ Մակարյանը հավելեց, որ ամերիկահայերը բաժանվում են երկու կատեգորիայի: Արեւմտահայերը ընդհանուր առմամբ հարաբերականորեն ունեւոր են, սակայն եւ շատ պահպանողական անշարժ գույք գնելու հարցում: Նոր միգրանտների շրջանում հայրենիքում բնակարան գնել ցանկացողները ավելի շատ են, իսկ եկամուտները՝ համեմատաբար քիչ: «Ամերիկյան ստանդարտներով նրանք գրեթե նույն կերպ են ապրում, ինչ որ միջին հայերը Հայաստանում», - եզրափակեց Մակարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ