News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Սպիտակի բժշկական կենտրոն բերված 40 օրական երեխան արդեն մահացած էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը:

«Երեխային բերել են արդեն մահացած վիճակում, հերթապահ քույրը ասել է, որ երեխան չկա, հարազատները ասել են՝ ուր տանենք, Կիրովական ենք տանում, քույրն էլ ասել է՝ տարեք Նարեկ՝ մանկական բաժանմունք»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ քույրը ոչ թե պետք է ասեր, որ երեխան չկա, այլ պետք է ասեր, որ երեխան մահացած է:

Նա տեղեկացրեց, որ երբ երեխային բերել են, իրենց մոտ լույսերը անջատած է եղել, քաղաքում ինչ-որ վթար է եղել, բայց 5 րոպե անց լույսերը եկել են: Երեխային չի հասցրել զննել նաեւ հերթապահ բժիշկը, մինչեւ սենյակից եկել է, արդեն նրան տարել են: «Մեռած մարդուն ի˚նչ օգնություն ցույց տաս»,- ասաց տնօրենը՝ ի պատասխան հարցի, թե իրենց մոտ որեւէ բան արվել է, թե ոչ:

Բժիշկն հայտնեց, որ նախնական վարկածով՝ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, թեեւ ամեն ինչ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական)  Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։ Այսինքն՝ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել, ինչն առաջացրել է երեխայի մահը:

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ  մասով:

Կատարվում է  նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ
ՄԻՊ-ի հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած…
Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցները փորձել են իրավասու մարմինների հետ ճշտել Հաթերքի գյուղապետի՝ անչափահաս երեխաների ներկայութհամբ ձերբակալվելու փաստը, սակայն պարզել են, որ գյուղապետն արդեն ազատ է արձակվել...
ՍՊԸ-ն Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը…
Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում...
Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ