Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի Վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տղան վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել է սիրտը, լյարդը: Նրան Վանաձորում վիրահատել են: Այժմ տղայի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին:
Վանաձորի դպրոցի բակում դանակահարված տղային տեղափոխել են Երեւան. Վիճակը ծանր է
Հասանելի է
русский



























