News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Նախախորհրդարանը» չնայած որդեգրել է խաղաղ պայքարի ճանապարհը, սակայն իշխանության կողմից շարունակական ուժային մեթոդների կիրառման դեպքում կանցնի զինված պայքարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնեց «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը։

«Եթե մենք համարենք, որ մեր երկրում այլեւս խաղաղ պայքարով հնարավոր չէ հարցի լուծման հասնել, ապա կընդվզենք եւ կդիմենք ուժային պայքարի միջոցների։ Այսօր մեր երկրում կան հարյուրավոր երիտասարդներ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են զենք վերցնելու։ Այսօր մեր ձեռքը գնում է զենքին, բայց նաեւ լսելով մեր ավագ սերնդի հորդորները, կոչերը, մենք զինյալ պայքար չենք սկսկում։ Որպեսզի սա չլինի, ես զգուշացնում եմ ռեժիմին. ապրիլի 24-ին ռեժիմը հեռացվելու է, ցանկացած ձեւով, մի դրդեք մեզ գնալ կոպիտ գործողությունների»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Գեւորգ Սաֆարյանը, որի նկատմամբ հարձակում էր կատարվել  նոյեմբերի 27-ի երեկոյան, հույս չունի, որ ոստիկանությունը կբացահայտի մեղավորներին. «Եթե ոստիկանությունն ուզեր, հիմա արդեն մարդիկ ձերբակալված կլինեին»։

«Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համակարգից իրենք հույս չունեն, եւ առանձին քննություն են անցկացնելու. «Այդ ամբողջը կբացահայտվի ռեժիմի տապալումից օրեր անց, 20 տարվա ամբողջ ռեպրեսիան ջրի երես է գալու»։

«Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նկատմամբ վերջին շրջանի ոտնձգությունները նպատակ ունեն վախեցնել շարժման մասնակիցներին։

«Զարմանալի է, որ այսքան շուտ ռեժիմը անցավ ուժային մեթոդներով ճնշումների։ Իրենց նպատակը հենց ապրիլի 24-ը տեղաշարժելն է, այսինքն մեզ հրահրել, ստիպել ըմբոստանալ, ոչ թե ապրիլի 24-ին այլ ավելի շուտ, մենք այդ սադրանքին չենք տրվում։ Մենք մաքսիմում զսպված ենք լինելու եւ շարունակելու ենք մեր այս մարտավարությունը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

Ըստ նրա՝ իրենց նկատմամբ իրականացված «ահաբեկչական գործողությունները» լրջորեն նպաստել են իրենց քարոզչական աշխատանքներին։

«Փաստորեն իրենք օգնեցին քարոզչական աշխատանքին։ Մենք դեռեւս չէինք սկսել լայնամասշտաբ աշխատանքներ, իրենց արաքներով տասնյակ-հազարավոր մարդիկ իմացան այս շարժման գոյության մասին, ավտոերթերի մասին, եւ հենց ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու մեր ծրագրի մասին»,- ասաց Չուգասզյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին իրազեկման ավթոերթ կանցկացվի Երեւանում, իսկ դեկտեմբերի 20-ին եւ 21-ին ավտոերթը կուղեւորվի Սյունիք եւ Արցախ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին
Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, ով...
«Հրապարակ». Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին
Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր...
«Ժողովուրդ». ՀՀ նախագահը 1 օր անց միայն արձագանքել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությանը
Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. մենք զգուշացրել ենք` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից...
«Հրապարակ». Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան
Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է...
«Ժողովուրդ». ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, 4-րդ քաղաքական ժողովը կանի
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել
Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները...
Ամենաշատ